ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

ԲՀԿ-ն չի լինի «ոչ»-ի ճամբարում

ԲՀԿ-ն չի լինի «ոչ»-ի ճամբարում
02.09.2015 | 14:07

Նախագահին առընթեր սահմանադրական հանձնաժողովի անդամների հետ երեք ժամ փակ դռների հետևում բանակցություններից հետո ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ իշխանությունները մտադիր են խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի մասին աղմկահարույց դրույթը հանել նախագծից՝ ամրագրելով Ընտրական օրենսգրքում, ինչպես Վենետիկի հանձնաժողովն էր առաջարկել։ «Համենայնդեպս, նախնական տպավորությունը այնպիսին է, որ երկրորդ փուլ, կայուն մեծամասնություն ձևակերպումը կհանվի և կբերվի Ընտրական օրենսգիրք։ Թե ընտրական օրենսգրքում ինչ մոդիֆիկացիա կընտրվի այդ ձևակերպման համար, մենք նաև կաշխատենք Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ, որը, կարծում եմ, կլինի գարնանը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը հանդիպումից հետո։ ԲՀԿ-ն դեմ է երկրորդ փուլով կայուն մեծամասնություն ապահովող հոդվածին, բայց նախկինի պես Սերժ Սարգսյանի այս նախաձեռնությունն այլևս չի համարում վերարտադրության, իշխանությունը հավերժացնելու փորձ: Նրանք արդեն հավատում են Սարգսյանի հավաստիացումներին, թե չի հավակնում նախագահի, ԱԺ նախագահի ու վարչապետի պաշտոններին։ «Անձի խնդիրը կարծես թե դուրս է գալիս օրակարգից։ Երբ խոսում էինք կուսակցության վերարտադրության մասին, մենք խոսում էինք այն մեթոդներով վերարտադրության մասին, ինչ մեթոդներով բոլոր ժամանակների բոլոր իշխանական կուսակցությունները Հայաստանում վերարտադրվել են։ Մենք ասում ենք՝ մի պայքարիր այն անմաքուր մեթոդներով, ինչով մինչև հիմա պայքարել ես։ Սա է խնդիրը։ Ինչպես մենք պտտվում ենք, գալիս, կանգնում ենք քաղաքական կամքի խնդրին»։ Նախկինում Սահմանադրության նախագծի բովանդակային քննարկումները կտրականապես մերժող ԲՀԿ-ն երեք ժամում չի հասցրել ներկայացնել բոլոր առաջարկները, դիտողությունները, առաջիկայում էլի հանդիպումներ են ակնկալում, բայց արդեն կարող են ասել՝ «ոչ»-ի արշավին չեն միանալու։ «Այն ձևակերպումներով, այն մեսիջներով, ինչը հայտարարում են «ոչի» կարծես թե դեռևս միակ հավակնորդ ՀԱԿ-ի մեր հարգարժան գործընկերները... Այո, մենք հայտարարել ենք, որ ոչ, բայց քվեարկության ինչ կերպ կընտրի ԲՀԿ-ն և ինչ դաշտում կլինի այս պահին, ես կդժվարանամ ասել։ Կարծում եմ՝ կուսակցությունում որդեգրել են շատ ճիշտ աշխատաոճ՝ առաջնորդվել բացառապես և միայն մեծամասնության որոշմամբ»,- ասաց Զոհրաբյանը։

Դիտվել է՝ 1381

Մեկնաբանություններ